Կամբոջայի մայրաքաղաք Պնոմպենում անցկացվող տոնախմբության ժամանակ ամբոխում առաջացած իրարանցման և հրմշտոցի արդյունքում հարյուրավոր մարդիկ են մահացել և վնասվածքներ ստացել: Նման իրավիճակ է ստեղծվել Պնոմպենի կամուրջներից մեկի վրա տոնական համերգի ավարտից հետո:
Համաձայն արևմտյան լրատվամիջոցների, այս պահին մահացածների թիվն արդեն հասել է 349-ի: Կամբոջայի իշխանությունների տվյալների համաձայն վնասվածք են ստացել 410 մարդ, որոնցից շատերը դեռևս գտնվում են հիվանդանոցում: