Օրաթերթը ներկայացնում է Մեղրիի մանկապարտեզում տեղի ունեցած արտակարգ դեպքի մասին:
Մեղրիի մանկապարտեզի առաջին հարկում օձ է հայտնվել: Մանկապարտեզի աշխատակիցները սաներին տեղափոխել են երկրորդ հարկ: Օձին վնասազերծել չի հաջողվել: Սողունը մտել է հատակի տակ ու կորել: Մանկապարտեզի աշխատակիցների ենթադրությամբ, անհարթ հատակի ու բետոնի արանքներում սողուններն ու կրծողները բնավորվել են: Մեղրիի քաղաքապետարանը ստիպված կլինի չնախատեսված ծախսեր անել. հիմնովին պետք է փոխել 2000 քմ մակերեսով հատակը: Պետք է քանդվի նաև բետոնե ծածկույթը: Մոտավոր հաշվարկներով` 7 մլն դրամ է պետք այս գործի համար: Այն ինչ տեղական բյուջեն նման հնարավորություններ չունի: Իսկ մինչ այդ առաջին հարկի խմբասենյակի երեխաները կմնան երկրորդ հարկում: Չնայած չի բացառվում, որ օձը բարձրանա երկրորդ հարկ: