Բարսելոնայի համալսարանի գիտնականները պարզել են, որ քաղցր սուրճը դրական է ազդում ուղեղի վրա: Իրականացրած հետազոտությունները ցույց են տվել, որ քաղցր սուրճն ակտիվացնում է հիշողության և ուշադրության համար պատասխանատու կենտրոնները:
«Սուրճի և շաքարավազի միավորումը լավացնում է մարդու ճանաչողական կարողությունն այն դեպքում, երբ վերջինս պետք է զգոն ու ուշադիր լինի և առավելագույնս օգտագործի օպերատիվ հիշողությունը»,- նշել է պրոֆեսոր Ջոզեֆ Սերա Գրաբուլոսան, ով մասնակցել է հետազոտությունների իրականացմանը:
Վերջերս ավստրալացի գիտնականների իրականացրած հետազոտություններն էլ ապացուցել են, որ առավոտ մեկ բաժակ քաղցր սուրճը նպաստում է մկանների վերականգնմանը: