Հայաստանում քաղաքական դաշտը ձևավորվել է արհեստականորեն` արտատպելով ռուսաստանյան նախագիծը, այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
««Եդինայա Ռոսիա»` Ռուսաստանում, և Հանարապետական կուսակցությունը` Հայաստանում. իրավիճակը չափազանց մտահոգիչ է մեզանում: Կուշչովսկայա ստանիցայում տեղի ունեցավ դեպք` ոչ պակաս մտահոգիչ, քան, ասենք, հայկական բանակում տեղի ունեցած հերթական դեպքը` 4 հոգի զինակոչիկներին սպանեցին: Էնտեղ Գավարուխինն ա խոսում, Պրոխանովն ա խոսում, մարդիկ մտահոգ են, թե ինչ բարոյահոգեբանական խնդիրներ կան իրենց հասարակությունում: Հետևությունն այն է, որ ինչպես լրատվամիջոցների վիճակը, երբ համեմատում ես, այնպես էլ քաղաքական դաշտի լճացումը պակաս մտահոգիչ չէ, բայց մեզանում որևէ մեկը քայլեր չի անում, նկատի ունեմ գործող իշխանություններին, որպեսզի քաղաքական դաշտը առողջացնի»,- ասել է Հմայակ Հովհաննիսյանը:
Նրա կարծիքով` իշխանությունները չպետք է խանգարեն, որպեսզի քաղաքական դաշտը զարգանա:
ՀՀԿ-ական Վարդան Այվազյանն էլ, արձագանքելով Հմայակ Հովհաննիսյանի խոսքերին, նշել է, որ, բնականաբար, Ռուսաստանը Հայաստանում իր քաղաքական շահը պետք է ունենա:
«Իսկ տնտեսական առումով ասեմ, որ Ռուսաստանն այստեղ ամենամեծ տնտեսական ներդրումն է անում:
Ինչ վերաբերում է իշխանությունների խանգարելուն այս կամ այն հարցում, Վարդան Այվազյանն ասել է.
«Վայ էն իշխանությանը, որ իմպոտենտ ա»: