Ֆրանսիական Իլ դե Ֆրանս քաղաքի հրշեջ ծառայությունն ազատել է իր բնակարանի լողասենյակում կողպված 69-ամյա կնոջը, ով լողասենյակում 20 օր է անցկացրել, գրում է French Tribune-ը: Կնոջն անմիջապես հիվանդանոց են տեղափոխել` ուժերը վերականգնելու համար: 3 շաբաթ անցկացնելով լողասենյակում` կինը շատ է նիհարել: Այդ օրերի ընթացքում նա ոչինչ չի կերել, միայն ցնցուղ է ընդունել` սթափ մնալու համար:
Հրշեջ ծառայության ներկայացուցչի խոսքով` 69-ամյա կինը պատահաբար կողպել է լողասենյակի դուռը և քանի որ այնտեղ պատուհաններ չկան, չի կարողացել օգնության դիմել: Կնոջ հարազատները շուտով սկսել են անհանգստանալ նրա բացակայության պատճառով: Նրանք հրշեջներին են դիմել, ովքեր կնոջ բնակարան են ժամանել և հանել են նրան լողասենյակից: