Նախորդ օրվա վերջին վարչական դատարանում հրապարակվեց Հելսինկյան քաղաքցիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գործով որոշումը, տեղեկացնում է օրաթերթը:
Իրավապաշտպանները պահանջել էին իրենց տրամադրել 2009թ. զինված ուժերում մահացածների թիվն ու տվյալները: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության, միայն անցյալ տարի զինված ուժերում մահացել է 18 զինծառայող, իսկ այս տարի 13 զոհ է եղել: Վարչական դատարանը մերժեց իրավապաշտպաններին: