Հայտնի բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին հրավիրել է իր մենահամերգին, որը կկայանա Սանկտ-Պետերբուրգում:
«Հարգելի’ նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հրավիրել Ձեզ իմ մենահամերգին, որը կկայանա 2010 թվականի դեկտեմբերի 13-ին: Դուք իսկական երկրպագու եք ռոք- երաժշտության, որը միավորում է ողջ աշխարհի մարդկանց` անկախ ռասայից, քաղաքական և կրոնական հայացքներից: Ես երախտապարտ կլինեմ, եթե Դուք ընդունեք իմ հրավերը», – ասված է նամակում:
Էլթոն Ջոնի հյուրախաղերի մեջ է մտնում նաև մոսկովյան համերգը, որը կկայանա դեկտեմբերի 12-ին: