Այսօր Վրաստանն անցնում է հեռախոսային կոդերի նոր համակարգի: Վրաստանի կառավարության որոշման համաձայն` երկրի ողջ տարածքով կոդային նոր համակարգ է գործելու:
Թբիլիսիի հեռախոսային համակարգում արդեն իսկ գործող հեռախոսահամարներին մեկ թիվ է ավելանալու, և համարները դառնալու են յոթանիշ: Երկրի այլ քաղաքներում վեցանիշ համարներ են գործելու:
Բջջային հեռախոսահամարների երկնիշ կոդերին ավելանալու է 5 նիշը, 899-ի փոխարեն լինելու է 599: Համաձայն համարակալման նոր համակարգի` փոխվելու են նաև միջազգային և միջքաղաքային զանգերի կոդերը: Միջքաղաքային 8 կոդը դառնալու է 0, իսկ միջազգայինը` 000:
Նշենք, որ բոլոր հատուկ ծառայությունների համար երկրում եռանիշ կոդ է գործելու: Տեղի հեռախոսային ցանցերի համար`110, հրշեջ ծառայության համար` 111, շտաօպգնության համար`113, գազի ծառայության համար`114, ոստիկանության համար`122 և այլն, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»: