ՌԴ Պետդումայի հայազգի պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում իր գործունեությունն է դադարեցրել «Եվրոպարկը»: Այս մասին հայտնել է Հետաքննչական հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, գրում է РСН-ն:
Ընթացիկ տարվա հոկտեմբերին Պետդուման իր համաձայնությունն էր տվել` Աշոտ Եղիազարյանի նկատմամբ «խոշոր չափսերի մեքենայություն իրականացնեկու» հոդվածով քրեական գործ հարուցելու համար:
Պատգամավոր Աշոտ Եղիազարյանն այժմ գտնվում է արտերկրում և չի պատրաստվում Ռուսաստան վերադառնալ: