Նոյեմբերի 25-ին, երևանյան ժամանակով 20:00-ին մեկնարկած «Հայաստան» համահայկական հիմնադրամի 13-րդ հեռուստամարաթոնը 12 ժամ շարունակ ուղիղ եթերով հեռարձակվել է Լոս Անջելեսից: Այն ավարտվել է այսօր առավոտյան 08:00-ին:
Հայաստանում հեռուստադիտողը Հեռուստամարաթոնը հնարավորություն է ունեցել դիտել հեռուստամարաթոնը չորս` Հ1, Արմենիա, Շանթ և Երկիր Մեդիա հեռուստաալիքներով:
Հեռուստամառաթոնի ընթացքում հավաքվել է 20,8 միլիոն դոլարի հանգանակությունը:
Ինչպես նշում են Հեռուստամառաթոնի կազմակերպիչները, այս տարի հանգանակությունները կուղղվեն Արցախի գյուղերում խմելու և ոռոգման ջրի խնդրի լուծմանը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմանամերձ գյուղերում շարունակվող համապարփակ զարգացման ծրագրին` շոշափելի և երկարաժամկետ փոփոխություն բերելով շահառուների կյանքում: