Home / Армения / «Չորրորդ ինքնիշխանություն». Ադիբեկյանն իշխանությունների վրա ավելի էժան կնստեր

«Չորրորդ ինքնիշխանություն». Ադիբեկյանն իշխանությունների վրա ավելի էժան կնստեր

Այս տարի ՀՀ կառավարությունը մոտ 240 հազար դոլար է տրամադրել սոցիոլոգիական հետազոտություններով զբաղվող այն ընկերությանը, որի հրապարակած «ուսումնասիրությունների» համաձայն` ամենաբարձր վարկանիշը ունեցող քաղաքական գործիչը Սերժ Սարգսյանն է, գրում է օրաթերթը և այս առնչությամբ սեփական մեկնաբանությունը ներկայացնում:

Սա կարելի է անվանել «պետական միջոցների վատնում», որովհետև ակնհայտ է, որ «տեղական արտադրող» Ահարոն Ադիբեկյանն այդ նույն թվերը կնկարեր 15-20 անգամ ավելի էժան գներով: Եվ ընդհանրապես` կառավարությունը պարտավոր էր մրցույթ հայտարարել «ՀՀ իշխանություններին լավագույնս քծնող սոցհարցումների իրականացման և նման կարգի այլ ծառայությունների մատուցման» համար և հարցումները պատվիրել լավագույն գնային առաջարկ ներկայացրած ընկերությանը: Ինչ վերաբերում է այդ ընկերությանը վճարված 240 հազար դոլարին, ապա պետությանը հասցված այդ վնասը ենթակա է վերականգնման` մատուցված ծառայությունների ակնհայտ ցածր որակի պատճառով: Այնպես որ, ճիշտը Ադիբեկյանի համար միջազգային բրենդ հորինելն ու նրա ծառայություններից օգտվելն է. էժան և որակով: