Իտալիան կարող է մեծ տուգանքների ենթարկվել, եթե մոտ ժամանակներս Նեապոլ քաղաքի փողոցները չմաքրվեն աղբից:
Եվրամիության ներկայացուցիչները, ովքեր այս շաբաթ Նեապոլ էին այցելել, հայտնաբերել են, որ դեռևս մարտին Եվրոպական դատարանի ներկայացրած պահանջները` քաղաքի աղբի խնդիրը լուծելու վերաբերյալ, չեն իրականացվել:
Երկար տարիներ է` իտալական Կամպանյա շրջանն աղբի խնդիր ունի: Իշխանությունները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել այն:
Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին խոստացել է, որ երկու շաբաթվա ընթացքում աղբի հետ կապված խնդիրը վերջնականորեն կլուծվի:
Ուրբաթ վարչապետը Նեապոլ է մեկնել և մամուլի ասուլիսին հայտարարել, որ Եվրամիության կողմից տուգանքի ենթարկվելու ոչ մի սպառնալիք չկա, քանի որ կառավարությունն ի վիճակի է լուծում տալ այդ խնդրին: