Նոյեմբերի 29-ին Թեհրանում 2 ուժգին պայթյուն է տեղի ունեցել: Անհայտ անձինք պայթուցիկներ են տեղադրել իրանցի խոշոր ֆիզիկոսների մեքենաներում, տեղեկացնում է Press-TV տեղական հեռուստաընկերությունը:
ԶԼՄ-ների փոխանցմաբ` պայթուցիկ սարքերը տեղադրվել են մեքենաներում և շարժիչները միացնելուց անմիջապես հետո գործի են դրվել: Պայթյունը խլել է Մադջիդա Շահրիարիի կյանքը, իսկ Ֆերեյդուն Աբասին գտնվում է հիվանդանոցում: Վնասվածք է ստացել նաև Աբասիի կինը:
Դեռևս ոչ մի կազմակերպություն պատասխանատվություն չի ստանձնել պայթյունների համար: Իրանական ԶԼՄ-ները տեղի ունեցածը կապում են արտասահմանյան հատուկ ծառայությունների հետ: Ոստիկանությունը պայթյունները որակել է որպես ահաբեկչություն: