Կես տարվա ընթացքում սիրահար զույգն ամուսնացել է 85 անգամ, ինչի շնորհիվ Մարկ և Դենիզ Դաֆիլդ-Թոմասները հայտնվել են Գիննեսի ռեկորդների գրքում, հայտնում է The Daily Mirror-ը: Վեց ամսվա ընթացքում զույգը մի շարք էկզոտիկ երկրներում է եղել և այդ երկրներից յուրաքանչյուրում ամուսնական արարողություն է անցկացրել:
Մարկին ու Դենիզին հաջողվել է ռեկորդ սահմանել նրանից հետո, երբ նրանք աշխատանքի են անցել ամուսնական ճանապարհորդություններ կազմակերպող ընկերությունում: Երիտասարդ զույգին ընտրել մոտ 30 հազար դիմողներից և նրանց «փորձագետ են նշանակել»:
Զույգի աշխատանքային պարտականության էությունը նրանում է, որ Մարկն ու Դենիզը պետք է աշխարհով մեկ ճանապարհորդեն, ամուսնանան տարբեր պետություններում, իսկ այնուհետև զեկույց ներկայացնեն ընկերությանն ամուսնական արարողության մասին: Այս աշխատանաքն իրականացնելու համար զույգին 6 ամիս ժամանակ էր տրված: Աշխատանքը սկսել են 2010 թվականի մայիսին` Նյու Յորքում: