Հոլիվուդյան դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը նոյեմբերի կեսերին նկարահանվել է իտալական սուրճի գովազդում: 45 վայրկյան տևողությամբ հոլովակում նկարահանվելու համար, որտեղ նա նույնիսկ 1 բառ չի արտաբերում, դերասանուհին ստացել է 1,2 մլն եվրո: Հոլովակում դերասանուհին նկարչի համար բնորդուհու դեր է տանում` կանգնած ծովային խխունջի մեջ: Սյուժեն վերցված է իտալացի գեղանկարիչ Սանդրո Բոտիչելիի «Վեներայի ծնունդը» կտավից:
Նշենք, որ 2009 թվականից Ջուլիա Ռոբերթսը համարվում է Lancome կոսմետիկ ընկերության դեմքը: Lancome-ը դերասանուհուն հնգամյա պայմանագրի համար 50 մլն դոլար է վճարել, հայտնում է MIGnews.com-ը: