Մի քանի օր առաջ ազատ էին արձակվել այս տարվա ապրիլին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մոտ տեղի ունեցած միջադեպի մասնակիցները, որոնց թվում նաև «Դմբուզ» մականունով հայտնի քրեական հեղինակությունը, գրում է օրաթերթը:
Մեր տեղեկություններով, միջադեպի մասնակիցներին ազատ են արձակել այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանին հանդիպել է Էրեբունու նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանը: Օրերս տեղի է ունեցել քրեականների մեծ խնջույք, որտեղ երախտիքի կենացներ են հնչել Թոխմախի Մհերի հասցեին` Ս. Սարգսյանից նման լավություն կորզելու համար: