Վերահսկիչ պալատն արդեն մի քանի օր է` ստուգումներ է անցկացնում ՀՀ ճանապարհային ոստիկանությունում, տեղեկացնում է օրաթերթը:
Իշխան Զաքարյանի ենթակաները ամենայն բծախնդրությամբ տնտղում են փաստաթղթերը` մանրադիտակով զննելով հարյուրավոր էջեր: Վերահսկիչի 7-8 հոգանոց ստուգող խումբը, ըստ ամենայնի, հանձնարարություն ունի անպայման ինչ-որ բան գտնել` հասարակությանը մատուցելով հերթական սենսացիոն բացահայտումը, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ բան դուրս չի գալիս: Ճիշտ է, «գայիշնիկները» հայտնի փող աշխատող դասակարգ են, բայց` «ասֆալտի վրա», և նրանց փաստաթղթերում վրիպումներ գտնելը համարյա անհույս բան է: Համենայն դեպս, հերթական ստուգումները Իշխան Զաքարյանի աշխատակիցներին կարծես թե հուսախաբ են անելու, և «ուռկանը» մեծ ձկներով չի լցվի: