ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերի հրապարակումն ինքը որպես աղետ չի դիտարկում:
«Որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ ինչ-որ մեկն օգտագործում է WikiLeaks-ը` իր քաղաքական շահերն իրականացնելու համար: Սա տարբերակներից մեկն է: Այսպիսին է փորձագետների կարծիքը»,- այս մասին Պուտինն ասել է ամերիկացի հեռուստահաղորդավար, լրագրող Լարրի Քինգի հետ հարցազրույցում:
ՌԴ վարչապետի խոսքով` եթե դա իրոք այդպես է, ապա դիվանագիտական ծառայություններն ավելի ուշադիր պիտի լինեն իրենց նամակագրության գաղտնիությունն ապահովելու հարցում:
«Նման արտահոսքեր նախկինում էլ են տեղի ունեցել, այնպես, որ սա մեծ աղետ չէ»,- վարչապետի խոսքերն է մեջբերում gazeta.ru-ն: