Home / Армения / Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սլովենիա հաջորդ տարի

Սերժ Սարգսյանը պաշտոնական այց կկատարի Սլովենիա հաջորդ տարի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդմամբ` երկու երկրների նախագահները քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Դանիլո Թյիրկը Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը ՀՀ նախագահն ընդունել է: