Դեկտեմբերի 1-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի երիտասարդ ցանկանում է Կիևյան կամրջից ցած նետվել:
Ոստիկանության ծառայողներին հաջողվեց կանխել և նշված վայրից ոստիկանության բաժին բերել 1989թ. ծնված Սամվել Հ.-ին:
Պարզվել է, որ գումարային պարտքեր ունենալու պատճառով նա փորձել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով:
Կատարվում է հետաքննություն: