Կանադայի Պաշտպանության նախարարությունը իր աշխատակիցների համար Wikileaks.org կայքի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերի հետ ծանոթանալու արգելք է դրել:
ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` աշխատակիցների շրջանում տարածված հատուկ հրամանի մեջ նախարարության ղեկավարությունը պահանջել է «Աշխատանքային ժամերին չօգատգործել համացանցը WikiLeaks կամ ցանկացած այլ կայք, որը նման տեղեկատվություն կարող է պարունակել մտնելու համար:
Այս հրամանը արհամարհելու դեպքում արարքը կհավասարեցվի նախարարության ներքին տեղեկատվական և այլ կապի միջոցների «չհրահանգավորված օգտագործմանը»:
Համացանցային տեխնոլոգիաների գծով ռազմական մասնագետների խումբը վերահսկելու է աշխատակիցների` այդ կայքերում տեղադրված գաղտնի տեղեկատվությանը ծանոթանալու բոլոր փորձերը և տեղեկացնելու է այդ աշխատակիցների անմիջական ղեկավարներին: