Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ անելու քաղաքական որոշում է կայացվել: Այս մասին տեղեկացնում է «Ժամանակ» օրաթերթը` նշելով, որ նախապես ծրագրվում էր Ալիկ Սարգսյանին նշանակել ՀՀ փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարար` Արմեն Գևորգյանի փոխարեն: Սակայն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ջանքերով Գևորգյանը կշարունակի պաշտոնավարել, իսկ Ալիկ Սարգսյանը կնշանակվի փոխվարչապետ-տարածքային կառավարման նախարարի տեղեկալ:
Ներկայում ոստիկանապետի պաշտոնի համար պայքարում են Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը և նախկին փոխոստիկանապետ, ներկայում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Օրաթերթի տեղեկություններով, սակայն, իշխանական վերնախավում որոշում կա առ այն, որ նշված երկու թեկնածուներից և ոչ մեկը չի նշանակվելու այդ պաշտոնում: