Ռազմական հետազոտությունների «Доктрина» կենտրոնի լրագրողները տեղեկացնում են, որ 2010թ. 11 ամսվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանության և անվտանգության համակարգում մահացել է 73 մարդ:
«Դրանցից 18-ը մահացել են թշնամու գնդակից, 12-ը` ինքնասպան են եղել, 7-ը մահացել են հիվանդության պատճառով, 15-ը` ոչ կանոնադրային հարաբերությունների զոհ են դարձել, 17-ը զոհվել են օդային և ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով, իսկ 3-ը` կասկածելի պայմաններում»,- նշված է կենտրոնի զեկույցում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նույն ժամանակահատվածում վիրավորվել և մարմնական վնասվածք են ստացել 82 ադրբեջանցի զինծառայողներ`18-ը թշնամու գնդակից, 23-ը` ոչ կանոնադրային հարաբերությունների արդյունքում, 2-ը` ականի պայթյունից, 39-ը` ավտովթարի հետևանքով: