Երկուշաբթի օրը Վերահսկիչ պալատում քննարկվելու է Սոցիալական պետական ծառայությունում հայտնաբերված խախտումները: Խոսքը կենսաթոշակների վճարման հետ կապված խախտումների ու չարաշահումների մասին է:
Այդ քննարկմանը մասնակցելու է նաև ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Մեզ հասած տեղեկություններով, նա իր մտերիմների նեղ շրջանակում խոստացել է իր համար «տհաճ ելքի դեպքում ավելի սենսացիոն հայտարարություն անել, քան Սպարտակ Մելիքյանը» (ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սպարտակ Մելիքյանը ԱԺ ամբիոնից ՎՊ-ին և ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին մեղադրել էր կաշառակերության մեջ – Epress.am): Ընդ որում, երբ նրան հիշեցրել են, թե ինչ բախտի արժանացավ Մելիքյանը և ինչպես իր հայտարարությունն ուղղվեց իր իսկ դեմ, ասել է, որ ինքն այնքան միամիտ չէ, որ առանց ապացույցների նման բան հայտարարի` «ապացույցը մի զանգից հետո կհայտնվի You Tube-ում»,-սպառնացել է Խաչիկյանը: