Վերջերս օրաթերթը տեղեկություն էր հրապարակել, որ ԱԺ նախկին պատգամավոր և նախկին քաղբանտարկյալ Հակոբ Հակոբյանի եղբոր` Սիմոն Հակոբյանի որդու` Վարդան Հակոբյանի մոտ, մաքսային աշխատակիցները սահմանին հայտաբերել են թմրադեղեր, որի կապակցությամբ նրան կալանավորել են: Օրաթերթը դիմել է ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտե` ճշտելու, թե Սիմոն Հակոբյանի որդու գործը ինչ փուլում է, մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո` ապա ի՞նչ մեղադրանք է առաջարկվել Վարդան Հակոբյանի:
«Ի պատասխան Ձեր հարցման, տեղեկացնում ենք, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում 2010թ. օգոստոսի 30-ին որոշում է կայացվել Վրթանես Սիմոնի Հակոբյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-215 հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Ներկայումս նախաքննությունը շարունակվում է», ասված է ՊԵԿ-ի մամլո ծառայություն պատասխանում:
215-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է ազատազրկում 4-ից 8 տարով` գույքի բռնագրավմամբ: