Չեխովի և Պուշկինի դպրոցների տնօրենները շարունակում են խաբել աշակերտների ծնողներին, գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Բանն այն է, որ այդ դպրոցներն ակտիվորեն պայքարում էին, որպեսզի և հիմնական, և ավագ դպրոցները տեղակայված լինեին իրենց դպրոցների շրջանակներում: ՀՀ օրենսդրությամբ, սակայն, դա գրեթե անհնար է: Չեխովի դպրոցի տնօրենը, օրինակ, այս հարցը լուծելու համար ծնողներին նախ ուղարկել է քաղաքապետարան, ապա ՀՀ Կրության և գիտության նախարարություն: Տեսնելով, որ իրավիճակ չի փոխվում, Չեխովի և Պուշկինի դպրոցի տնօրենները հիմա էլ նոր խորամանկություն են մտածել: Այս անգամ նրանք ծնողներին հանգստացրել են` ասելով, որ իրենց դպրոցների հաշվով հարցերը շուտով լուծելու են դրսից, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնությունից: Տնօրենները բառացիորեն հայտարարել են, թե ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն ու ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը այդ հարցով դիմելու են Սերժ Սարգսյանին` նրանից պահանջելով այդ դպրոցների կարգավիճակը չփոխել: Ծնողների վրա այս հայտարարություն որոշակի ազդեցություն թողել է, ու հիմա նրանք սպասում են, որ Սերժ Սարգսյանին դրսից ասեն, քանի որ ներսից հարց լուծողներ այդպես էլ չգտնվեցին: