Home / Հայաստան / Դաշնակցական գործիչը կապ չունի WikiLeaks-ի բացահայտնումների հետ

Դաշնակցական գործիչը կապ չունի WikiLeaks-ի բացահայտնումների հետ

«Ես էդ WikiLeaks-ի բացահայտումների հետ կապված որևէ առնչություն չունեմ, չգիտեմ` որն ա ճիշտ, որը` սխալ», – կայքի` Հայաստանին վերաբերող գաղտնազերծումները մեկնաբանելու Epress.am-ի խնդրանքին պատասխանել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Էնքան մեծ հարցեր են, թող իրանք որոշեն, ես լուրջ խաղեր եմ տեսնում էդտեղ: Կգա ժամանակը, կասենք», – ասել է դաշնակցական գործիչը:

Նրա խոսքով` նման բաները պատահական չեն լինում. «Ինչ-որ մի «Վիկիլիքս» բռնեց, էդ բոլոր բաներն արեց: Թող մի քիչ պարզվի, որ հասկանանք` ինչ ա եղել: Հիմա ում էր դա ձեռնտու, նախևառաջ, այդ հարցը դեռ պարզ չի: Տեսեք, Ամերիկան էդքան վտանգ է տեսնում դրա մեջ, Ամերիկան կոնկրետ ինչո՞վ ա տուժում, ես հստակ չեմ տեսնում: Ընդհակառակը, ես տեսնում եմ, որ էս ձևի բացահայտումներից կոնկրետ ահաբեկվում են կոնկրետ նրանք, ովքեր բան ունեն, որ կարող ա բացահայտվի, ու իրանք խայտառակ լինեն  դրանից: Հիմա ովքե՞ր են նրանք, որ կարող ա խայտառակվեն, ես տեսնում եմ, որ աշխարհում համարյա տեղ չի մնացել, որ խայտառակվելու հավանականության տակ չհայտնվեն: Սա ի՞նչ է` ծրագրավորված էր, թե ծրագրավորված չէր, նախ էդ հարցի պատասխանը ես չունեմ: Դրա համար մեկնաբանելը կլինի շատ միակողմանի»,- ասել է Արմեն Ռուստամյանը:

Tekali Taxi