Home / Армения / Ի՞նչն է կապում Պուտինին և Բերլուսկոնիին

Ի՞նչն է կապում Պուտինին և Բերլուսկոնիին

Իտալական La Repubblica թերթը պարզել է` ինչ ընդհանուր շահեր են կապում ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին և նրա իտալացի գործընկեր Սիլվիո Բերլուսկոնիին, որոնց ջերմ ընկերության մասին վաղուց լուրեր են տարածվում:

Պարբերականի համաձայն` Բերլուսկոնիի` Պուտինից ստացած եկամուտների հիմնական աղբյուրը նավթագազային ոլորտն է: Փոխարենը` իր հարստացման դիմաց նա օգտագործում է քաղաքական լծակներ` «Գազպրոմի» շահերն առաջ տանելու համար:

Հենց Բերլուսկոնին է, փաստորեն, ստիպել իտալական ընկերություններին մասնակցել ЮКОС-ի մասնատմանը, գրում է հոդվածի հեղինակը: Նախ նա հավանություն տվեց ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու բանտարկմանը` դրանով իսկ «դառնալով միակ արևմտյան առաջնորդը, որ օրինական համարեց Կրեմլի իր ընկերոջ «սովետական» ինտրիգները», գրում է La Rebubblica-ն` ընդգծելով Խոդորկովսկու բանտարկման քաղաքական ենթատեքստը:

ЮКОС-ի նախկին ղեկավարի բանտարկումից հետո Բերլուսկոնին փորձել էր իտալական Eni նավթագազային ընկերության նախագահին ստիպել գնել Խոդորկովսկու ընկերության ակտիվները, սակայն վերջինս հրաժարվեց մասնակցել այդ խաղերին:

Tekali Taxi