Երեկ իշխանական շրջանակներում քննարկում էին, թե ով կարող է փոխարինել պաշտոնանկ արված արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին, գրում է «Ժամանակ»-ը:
Օրաթերթի տեղեկություններով, երեկվա դրությամբ շրջանառվում էր երեք անուն` Սերժ Սարգսյանի խորհրդական Գևորգ Կոստանյան, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյան և գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան: «Ժամանակը» նաև նշում է, որ եթե Դանիելյանի պաշտոնում նշանակվի Հովսեփյանը, վիրջինիս փոխարեն գլխավոր դատախազի պաշտոնում կնշանակվի ԱԽՔ Արթուր Բաղդասարյանը: