Աշխարհի վերջը կայցելի 1099 մարդ, հավանաբար կայցելի 547 մարդ, իսկ աշխարհի վերջին չի մասնակցելու 1310 մարդ:
Facebook սոցիալական ցանցում Aram Rian անունով օգտատերը «իրադարձություն» է ստեղծել` կապված մայաների մշակույթի ներկայացուցիչների դարեր առաջ արված գուշակության հետ, ըստ որի 2012 թվականին աշխարհի վերջն է գալու:
Ըստ այդ «իրադարձության»` աշխարհի վերջը լինելու է 2012 թվականի դեկտեմբերի 21-ին, կեսօրին` 12:00-ից մինչև գիշերը 11:30:
Ցանցի օգտատերերը նշում են` արդյոք մասնակցելու են տվյալ իրադարձությանը: Այս պահի դրությամբ աշխարհի վերջին չմասնակցողների քանակը ավելի շատ է, քան նրանց, ովքեր ցանկանում են տեսնել այդ իրադարձությունը: