Home / Հայաստան / Հայտնի դարձավ ԲՀԿ-ի նոր պատգամավորի անունը

Հայտնի դարձավ ԲՀԿ-ի նոր պատգամավորի անունը

ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արագած Ախոյանը կփոխարինի ԱԺ նախկին պատգամավոր Արևիկ Պետրոսյանին, ով անցյալ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով նշանակվել է Սահմանադրական դատարանի անդամ և նրա զբաղեցրած տեղը խորհրդարանում թափուր էր մնացել:

Նշենք, որ մինչ Ախոյանի նշանակումը մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ԲՀԿ ցուցակով խորհրդարան կմտնի դերասան Գուժ Մանուկյանը կամ գործարար Հայրապետ Հայրապետյանը: