Home / Հայաստան / Շևարդնաձեն Վրաստանում կրկին հեղափոխություն է կանխատեսում

Շևարդնաձեն Վրաստանում կրկին հեղափոխություն է կանխատեսում

Վրաստանի իշխանությունները, լրացուցիչ հարկեր ներմուծելով, ժողովրդին ապստամբության են դրդում: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեն` մեկնաբանելով ջրի և տրանսպորտային վճարի բարձրացման մասին որոշումը:

«Այսպիսի չմտածված որոշումները ոչ միայն անհանգստություններ կառաջացնեն, այլև կարող են հեղափոխության հանգեցնել, քանի որ առանց այն էլ աղքատացած ժողովուրդը միանգամից փողոց դուրս կգա»,- ասել է Վրաստանի նախկին նախագահը:

Շևարդնաձեն այն կարծիքին է, որ ժողովուրդը «ուղղակի չի կարող դիմանալ» մթերքի և տրանսպորտի գների բարձրացմանը:

«Ժողովուրդն առանց այն էլ հազիվ է գոյատևում և բարոյապես լրիվ պատրաստ է փողոց դուրս գալ»,- նշել է Շևարդնաձեն: