Home / Հայաստան / Ուժեղ հրդեհ Բանգլադեշում. կան զոհեր

Ուժեղ հրդեհ Բանգլադեշում. կան զոհեր

Այսօր ուժեղ հրդեհ է բռնկվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայի գործարաններից մեկում, որի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, հայտնում է New Daily-ն:

Հրդեհը բռնկվել է կարի գործարանի բազմահարկ շենքում: Կրակը տարածվել է մի քանի հարկերում: ԶԼՄ-ների փոխանցմամբ` մահացածների թիվը կարող է հասնել 20-ի, ավելի քան 100 մարդ վնասվածք է ստացել: Մոտ 50 մարդ տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Իշխանությունները մահացածների վերաբերյալ առայժմ ճշգրիտ տվյալներ չեն հրապարակում: Կրակի դեմ պայքարը դեռևս շարունակվում է: Հրշեջ ծառայության աշխատակիցները հայտնել են լրագրողներին, որ շենքում, հնարավոր է, մարդիկ են գտնվում, ում ելքը փակ է կրակի պատճառով: