Գլխավոր / Հայաստան / Ոստիկանությունն արգելափակել է Մոսկվայի կենտրոնը

Ոստիկանությունն արգելափակել է Մոսկվայի կենտրոնը

Մոսկվայի կենտրոնում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանության աշխատակիցներն արգելափակել են դեպի Կարմիր հրապարակ բոլոր մուտքերը, այդ թվում նաև Մանեժնայա հրապարակի կողմից: Մանեժնայա հրապարակում նկատվում են ոստիկանական ուժերի կուտակումներ, բոլոր զբոսաշրջիկներին խնդրել են հեռանալ քաղաքի այդ հատվածից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևյան կայարանի մոտ գտնվող հրապարակում սկսվել են բախումները ռուս ազգայնամոլների և կովկասցիների միջև: Իրավապահ մարմինները միջամտել են բախումներին:
 
Ինչպես հաղորդում է Газетa.Ru-ի թղթակիցը, բախումները հրահրել են աջ ծայրահեղականները, որոնցից մեկը լեզվակռվից հետո հարձակվել է կովկասցու վրա: Վերջինս հարվածել է ազգայնամոլին ինչ-որ իրով և փորձել է փախչել դեպքի վայրից, սակայն տեղում ձերբակալվել է:

Արդեն իսկ ձերբակալել 200-ից ավել մարդ: Ինչպես հաղորդում է ոստիկանությունը,  ձերբակալվածների մեծ մասը «ծագումով կովկասյան հանրապետություններից են»:

Tekali Taxi