Օրաթերթի տեղեկություններով` Սոցիալական պետական ծառայության ստուգումները շարունակվում են:
Բայց այս անգամ ստուգումներն իրականացնում է ոչ թե Վերահսկիչ պալատը, այլ ֆինանսների նախարարության ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Ըստ մեր աղբյուրի, ՎՊ-ն ստուգել էր ծառայության 51 ստորաբաժանումներից միայն 14-ը, որտեղ հայտնաբերված խախտումներից հետո նախագահի նստավայրից հրահանգ են իջեցրել` ստուգել մնացած բոլոր ստորաբաժանումները և ի հայտ բերել բոլոր խախտումները: Ըստ ամենայնի, Վազգեն Խաչիկյանի գլխին լրջորեն մութ ամպեր են կուտակվում, և հնարավոր է խախտումների փաթեթը փոխանցվի իրավապահ մարմիններին: