Զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով ոստիկանությունը ձերբակալություններ է անցկացնում նաև Սանկտ-Պետերբուրգում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
ՕՄՈՆ-ի և ոստիկանական ուժերը շրջափակել են քաղաքի Սեննայա հրապարակը, որտեղ, համաձայն ինտերնետում շրջանառվող լուրերի, մտադիր էին հավաքվել կովկասյան սփյուռքի ներկայացուցիչները և ազգայնամոլները:
Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվածների թիվը հասել է 80-ի:
Հրապարակն այժմ արդեն դատարկվել է, սակայն այստեղ շարունակում են հերթապահել ոստիկանության ներկայացուցիչները: