Գյուղատնտեսության նախարար, ՕԵԿ-ական Գերասիմ Ալավերդյանը բավական մարդասեր անձնավորություն է, գրում է օրաթերթը:
Երբ իր աշխատակիցները հետաքրքրվել են, թե ինչ կարող են նրան նվիրել ծննդյան օրը, Ալավերդյանը ասել է` «փող հավաքեք»: Նվազագույն գումարն էլ կազմել է 200 ԱՄՆ դոլար: Աշխատակիցներից շատերը, սակայն, չեն կարողացել նախարարին այդքան թանկ նվեր անել, և երբ նրանցից մեկը Ալավերդյանին ասել է.
«Կլինի, փող չունեցողը մի քիչ փոքր գումար տա», նա հումանիստ է գտնվել. «Այո, այո, մարդկանց մի ստիպեք… ով կարող է 200 դոլար տալ, թող տա, ով կարող է 20 դոլար տալ` թող 20 տա»: