Մեկնաբանելով «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր չտրամադրելու Հեռուստատեսության և Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի որոշումը` «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, ի աջակցություն «Ա1+»-ի ստեղծված «Ժողովրդական հեռուստատեսություն» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ Արամ Աբրահամյանը հակիրճ է եղել:
«Իշխանությունը չի փոխվել», – Epress.am-ի հետ զրույցում ասել է Արամ Աբրահամյանը:
Մեր այն հարցին, թե արդյոք կանխատեսելի էր ՀՌԱՀ-ի որոշումը, «Առավոտի» խմբագիրը պատասխանել է մեկ բառով. «Միանգամայն»: