Երեկ հայտնի դարձավ արդարադատության նախարարի թեկնածուի անունը, տեղեկացնում է օրաթերթը:
Մինչ այդ շրջանառվող անունների թվում էին ՀՀ նախագահի խորհրդական Գևորգ Կոստանյանի, Հանրային խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Գրիգոր Բադիրյանի, անգամ Դավիթ Հարությունյանի անունները, սակայն վերջին պահին ընտրությունը կանգնել է սահմանադրագետ, ճանաչված իրավաբան Հրայր Թովմասյանի վրա: Այս թեկնածությունը, մեզ հասած տեղեկություններով, Սերժ Սարգսյանը քննարկել է ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, Դավիթ Հարությունյանի և Հովիկ Աբրահամյանի հետ, որոնք միանշանակ կողմ են արտահայտվել: