Home / Армения / Պուտինի դեմ դատական հայց կներկայացնեն

Պուտինի դեմ դատական հայց կներկայացնեն

Մի խումբ ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչներ մտադիր են դատական
գործ հարուցել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի դեմ` նրան մեղադրելով
զրպարտության մեջ: Դատական հայցի պատճառ է դարձել «Հարցազրույց Վլադիմիր
Պուտինի հետ: Շարունակություն» հաղորդման ընթացքում վարչապետի հնչեցրած
հայտարարությունները, գրում է rbc.ru-ն: Վարչապետը հայտարարել է, որ
«Նեմցովը, Ռիժկովը, Միլովը և մյուսները հարստության ու իշխանության են
ձգտում»:

«Փող և իշխանություն. ահա, թե ինչ են նրանք ուզում: 90-ական թվականներին
Բերեզովսկու և այժմ անազատության մեջ գտտվողների հետ նրանք միլիարդներ են
յուրացրել: Նրանք չափից շատ են վատնել և այժմ ցանկանում են վերադառնալ և
նորից հարստանալ: Եթե թույլ տանք դա անել, ապա նրանք միայն միլիարդներով
չեն սահմանափակվի, այլ կվաճառեն ողջ Ռուսաստանը»,-կարծիք է հայտնել
Վլադիմիր Պուտինը:

«Առանց բարձիթողության և կոռուպցիայի Ռուսաստան» Ազգային ազատություն
կուսակցության տարածած հայտարարության մեջ նշված է, որ «Պուտինի
հայտարարությունները սուտ են և զրպարտող: Նրանք, ում մասին Պուտինն
անձնապես խոսել է, մտադիր են դատարան դիմել»: