Դերժինսկի քաղաքում հայտնաբերվել է ձկների վերամշակման և արտադրման ապօրինի արտադրամաս, Аргументы.ru-ին հայտնել է Մոսկվայի շրջանի ներքին գործերի ներկայացուցիչը:
Պարզվել է, որ ստվերային տնտեսության կազմակերպիչը Հայաստանի քաղաքացի է:
Ապօրինի գործող արտադրամասը գտնվում է նախկինում որպես կովերի ագարակ ծառայած շինությունում և գործում էր առանց սանիտարահիգիենիկ պայմանների: Ձկնային արտադրանքի պատրաստման ժամանակ աշխատողները չեն օգտագործել ստերջ ձեռնոցներ, փաթեթավորումն իրականացրել են մերկ ձեռքերով: Բերման ենթարկված աշխատակիցներն անձը հաստատող որևէ փաստաթուղթ չեն ունեցել, անգամ բժշկական գրքույկ: