Բրիտանական Ուիլտշիր Կոմսության բնակիչը որոշել է ամուսնանալ իր ամանորյա տոնածառի հետ, գրում է The Sun-ը: 47-ամյա Էնդի Փարքի խոսքով` նա իր տոնածառը սիրում է ավելի շատ, քան որևէ այլ բան աշխարհում:
«Ես լսել եմ, որ մարդիկ ամուսնանում են իրենց ընտանի կենդանիների հետ: Ինչո՞ւ ես չեմ կարող ամուսնանալ եղևնու հետ»,- ասել է Փարքը: Նա անգամ ամուսնական մատանի է գնել իր եղևնու համար: «Իհարկե ես դեռ չգիտեմ, թե ծառի որ ճյուղին կհագցնեմ մատանին», – ասել է տղամարդը:
Բրիտանացին տեղեկացրել է նաև, որ պատրաստվում է ավանդական հարսանեկան հանդիսություն կազմակերպել: Միակ լուրջ դժվարությունն է` գտնել քահանա, ով կհամաձայնի անցկացնել պսակադրությունը: