Home / Հայաստան / Խոդորկովսկուն կարող են փոխանակել

Խոդորկովսկուն կարող են փոխանակել

Ռուս գործարար Վիկտոր Բուտը, ով 2008 թվականին ձերբակալվել էր Բանգկոկում` Միացյալ Նահանգներ ապօրինի ճանապարհով զենք տեղափոխելու մեղադրանքով, Սուրբ Ծննդյան տոներին կլինի Ռուսաստանում: Аргументы недели պարբերականանին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ռուսական հատուկ ծառայության աշխատակցիներից մեկը: Տարածված վարկածներից մեկի համաձայն`Վիկտոր Բուտին կարող են փոխանակել ЮКОС ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկու հետ, ով սպասում է իր դեմ հարուցված երկրորդ գործի դատավճռին:

Միխայիլ Խոդորկովսկին բազմիցս հայտարարել է, որ երբեք չի լքի Ռուսաստանը: Բայց եթե այս երկրորդ դատական գործի վերջում իրեն 14 տարով ազատազրկեն, ապա նա կարող է մտափոխվել: Սակայն փախանակմանը կարող է խանգարել վարչապետ Վլադիմիր Պուտինը, ով անձնական հակակրանք է տածում Խոդորկովսկու նկատմամբ:

Խոդորկովսկու և Լեբեդևի դատավճռի կայացման հետաձգումը դեկտեմբերի 27-ին նշանակում է, որ Պուտինը պատրաստ է ամանորյա նվեր մատուցել: Պարբերականի հաղորդմամբ` գաղտնի բանակցություններ են ընթանում: