Երգչուհի Մադոննան, ով հայտնի է յոգայի նկատմամբ իր սիրով, չի դավաճանում սիրելի զբաղմունքին անգամ օդանավակայանում: Երգչուհին սկսել է յոգայով զբաղվել Նյու Յորքի օդանավակայանում թռիչքին սպասելիս, գրում է Raut-ը:
Երգչուհին Նյու Յորքից Լոնդոն պետք է մեկներ, բայց ձյան առատ տեղումների պատճառով Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանը հետաձգել էր թռիչքները: Ուղևորները ստիպված էին մի քանի ժամ սպասել, մինչ եղանակը կկարգավորվեր: Մինչ մյուս ուղևորները նյարդայնանում էին, Մադոննան օդանավակայանում սկսել է յոգայի հանգստացնող վարժություններ անել` ապշեցնելով օդանավակայանում գտնվող մարդկանց:
Նշենք, որ Մադոննա Լոնդոն էր մեկնում Սուրբ Ծնունդն իր նախկին ամուսին Գայ Ռիչիի և իր երեխաների հետ անցկացնելու համար: