Սըր Էլթոն Ջոնը և նրա ընկերը` Դեյվիդ Ֆերնիշը, դարձել են փոխնակ (սուրոգատ) մորից ծնված նորածին տղայի ծնողները: Այս մասին զույգը պաշտոնապես հայտարարել է US Magazine-ին:
Երեխան ծնվել է Կալիֆորնիայում դեկտեմբերի 25-ին: Տղային կոչել են Զաքարի Ջեքսոն Լևոն Ֆերնիշ-Ջոն: Երաժիշտն ու նրա գործընկերը հայտարարել են, որ երեխան ծնվել է առողջ և իրեն շատ լավ է զգում: 62-ամյա Ջոնի և 48-ամյա Ֆերնիշի համար տղա ծնած փոխնակ մոր անունը չի նշվում:
2009 թվականին լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Էլթոն Ջոնը և Դեյվիդ Ֆերնիշը պատրաստվում էին որդեգրել ուկրաինական մանկատան ՄԻԱՎ վարակակիր սանի: Սակայն որդեգրումը այդպես էլ տեղի չունեցավ: Սկզբում ընտանիքի, երիտասարադության և սպորտի գծով ուկրաինական նախարարությունը հայտարարել էր, որ տեղական օրենսդրությունը թույլ չի տա Ջոնին երեխա որդեգրել: Այնուհետև մանկատանը հայտարարեցին, որ երաժիշտը երեխայի որդեգրման դիմում չի էլ ներկայացրել:
12 տարվա համատեղ կյանքից հետո Էլթոն Ջոնը և Դեյվիդ Ֆիշերը պաշտոնապես գրանցել են իրենց հարաբերությունները 2005 թվականին: