Այսօր Իրանում կախել են իրանցի ամբաստանյալ Ալի Ագբար Սիադաթին, ով մեղադրվում էր երկրի ոխերիմ թշնամի համարվող Իսրայելին ռազմական գաղտնիքներ վաճառելու մեջ, հայտնում է IRNA գործակալությունը:
Ըստ գործակալության` Ալին Իսրայելին տեղեկատվություն է փոխանցել Իրանում անցկացվող զինավարժությունների, օդային ուժերի, հրթիռների, ռազմական թռիչքների և օդային վթարների մասին:
IRNA-ի փոխանցմամբ` միաժամանկ մեկ այլ իրանցի է մահապատժի ենթարկվել կախաղանի միջոցով` ընդդիմադիր շարժման մեջ մասնակցություն ցուցաբերելու համար: