Փարիզի Park Hyatt Paris-Vendôme հյուրանոցում Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլին և այժմյա պաշտպանության նախարարի եղբայր Դաթա Ախալայան ծեծկռտուք են սարքել:
Ախալայան այնպես է ծեծել Օկրուաշվիլիին, որ վերջինս դիմել է բժիշկների օգնությանը` ազդրի կոտրվածքների պատճառով, գրում է IPN-ն: Այնինչ մեկ այլ պարբերականի տվյալներով` Օկրուաշվիլին է ծեծի ենթարկել Ախալայային և հենց նա է հիվանդանոցում հայտնվել:
Օկրուաշվիլին հաստատել է այն լուրերը, որ հյուրանոցում միջադեպ է եղել, բայց մանրամասնություններ չի ներկայացրել: «Իմ կողմից ճիշտ չի լինի մեկնաբանել այն, ինչի համար, հնարավոր է, վաղը պետք է բացատրություններ տամ ոստիկանությանը»,- ասել նախկին նախարարը:
Հիշեցնենք, որ Վրաստանի Պաշտպանության նախկին նախարարն այժմ ընդդիմության առաջնորդներից է և հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել դեռևս 2007 թվականին, երբ ձերբակալվել էր Միխայիլ Սահակաշվիլիի հասցեին մեղադրանքներ ուղղելու համար:
Ավելի ուշ նա հրաժարվել էր մեղադրանքներից և խոստովանել էր մի շարք հանցագործություններ իրականացնելու մասին: Այնուհետ նրան ազատ էին արձակել և նա արտերկիր էր մեկնել:
2008 թվականի մարտի 28-ին Վրաստանում Իրակլի Օկրուաշվիլիին 11 տարի ազատազրկման էին դատապարտել` կազմակերպված խմբավորման միջոցով խոշոր չափսերի կաշառեկություն իրականացնելու պատճառով: