ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանը գտնում է, որ ՌԴ քննչական վարչությունը հիմքեր չուներ իր նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու համար, հավասարապես և իրավունք չուներ իր նկատմամբ մեղադրանք ներկայացնել հետաքննվող քրեական գործի շրջանակներում:
«ՌԴ Քննչական վարչության գործողություններն անօրինական ու անհիմն են համարվում, քանի որ ավելի վաղ Եղիազարյանը պաշտոնապես տեղեկացրել էր հետախուզական մարմիններին իր գտնվելու վայրի մասին»,- ասվում է պատգամավորի մամլո ծառայության ղեկավար Վլադիմիր Կուզմինի կողմից ստորագրված մամլո հաղորդագրության մեջ: