Այս տարի Ռուսաստանում ավելի քան 400 մարդ ռասիզմի և այլատյացության զոհ է դարձել, Интерфакс-ին հայտնել են «Սովա» իրավապաշտպանական կենտրոնից:
«Նախնական տվյալների համաձայն` 2010 թվականին նման հարձակումների հետևանքով Ռուսաստանի 44 տարածաշրջաններում մահացել է 37 մարդ, 368-ը ստացել են ծանր վնասվածքներ»,- նշվում է այլատյացության գնահատման հարցերով զբաղվող «Սովայի» հաղորդագրության մեջ:
«2010 թվականին բռնության դեպքերի կտրուկ աճը կապված է դեկտեմբերի 11-ին Մանեժնայա հրապարակում և դրան հաջորդող օրերի ընթացքում երկրի տարբեր հատվածներում կատարված իրադարձությունների հետ: Բացի մայրաքաղաքից, նման միջադեպեր են գրանցվել Սանկտ-Պետերբուրգում, Կրասնոդարում, Նիժնի Նովգորոդում և Դոնի Ռոստովում»,- հայտնել են իրավապաշտպանները:
«Սովա»-ի տվյալներով` 2010 թվականի սկզբից ատելությամբ պայմանավորված բռնության գործով 82 մեղադրական վճիռ է կայացվել, դատապարտվել է 283 մարդ: