Ադրբեջանում գտնվող Գաբալայի ռադիոլոկացիոն կայանում (ՌԼԿ) սպանություն է գրանցվել: Ռուսաստանցի մայոր 47-ամյա Սերգեյ Գրաչյովին սպանել է իր գործընկերը, որի անունը չի հրապարակվում: Այս մասին հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 2-ին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այսօր:
Դեպքի առնչությամբ Ադրբեջանի զինդատախազության կողմից հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Նշենք, որ Գաբալայի ՌԼԿ-ն կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և այժմ վարձակալվում է Ռուսաստանի Դաշնության կողմից: